Առյուծ

d8a7d984d8a3d8b3d8af-d981d98a-d8a7d984d985d986d8a7d985Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում: Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է: Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով: Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:  Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Read more

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանթ բառերն ու բացատրի՛ր:

Դյութել-Կախարդել,

  • Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության գարունը:

Դեղին է։

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծության ընթերցումը:

 

 

 

  • Ստեղծագործական աշխատանք: Ընտրի՛ր այս վերնագրերից մեկը ու հորինի՛ր պատմություն:
  1. Արդեն գարուն է
  2. Գարնան բույրը
  3. Մի անուշ զնգոց
  4. Դուրս եկեք փողոց
  1. Արդեն գարուն է

Չնկատեցի, թե ինչպես անցավ ձմեռը, և գարունը եկավ։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ է գարնանը, բնությունն արթնանում է խոր քնից։ Այս տարվա գարունը տարբերվում է մյուս գարուններից, որովհետև հեռու եմ իմ ընկերներից, հայրենիքից, մեկ էլ այստեղ ձնծաղիկներ չկան։ Բայց մեկ է, ես սիրում եմ գարունը:

Աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ւ բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

 

  1. Դուրս գրի՛ր այս բանաստեղծության գաղափարն արտահայտղ տողերը:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

  1. Շարունակի՛ր միտքը: Ինչքան աշխարհը սիրես…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

«Яблоко»

Сказка про ежика, зайца и ворону, которые не могли поделить между собой последнее яблоко. Каждый хотел присвоить его себе. Но справедливый медведь рассудил их спор, и каждому досталось по кусочку лакомства…

«Яблоко» читать

Стояла поздняя осень. С деревьев давно облетели листья, и только на верхушке дикой яблони ещё висело одно-единственное яблоко.

В эту осеннюю пору бежал по лесу Заяц и увидел яблоко.

Но как его достать? Яблоко высоко висит — не допрыгнешь!

— Крра-крра!

сказка яблоко сутеев

Смотрит Заяц — на ёлке сидит Ворона и смеётся.

— Эй, Ворона! — крикнул Заяц. — Сорви-ка мне яблоко!

Дети, которых не любят, становятся взрослыми, которые не могут любить.
Элеонора Рузвельт

close

 

сказка про последнее яблокоВорона перелетела с ёлки на яблоню и сорвала яблоко. Только в клюве его не удержала — упало оно вниз.

— Спасибо тебе, Ворона! — сказал Заяц и хотел было яблоко поднять, а оно, как живое, вдруг зашипело… и побежало.

Что такое?

Испугался Заяц, потом понял: яблоко упало прямо на Ежа, который, свернувшись клубочком, спал под яблоней. Ёж спросонок вскочил и бросился бежать, а яблоко на колючки нацепилось.

 

заяц гонится за ежом— Стой, стой! — кричит Заяц. — Куда моё яблоко потащил?

Остановился Ёжик и говорит:

— Это моё яблоко. Оно упало, а я его поймал.

Заяц подскочил к Ежу:

Read more

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Բազմանիշ թիվը եռանիշ թվի բաժանելիս կիրառում են բաժանման նույն անկյունաձև եղանակը, որը օգտագործեցինք բազմանիշ թիվը երկնիշ թվի բաժանման ժամանակ: 

 

Դիտարկենք հետևյալ օրինակները: 

Օրինակ

ա) 7854 քառանիշ թիվը բաժանենք 231 եռանիշ թվի վրա: 

Նկարագրենք կատարված քայլերը:

 

  1. Ձախից սկսած 7854քառանիշ թվում վերցնում ենք այնքան թվանշան, որ ստացված թիվը լինի  231-ից մեծ: Դա 785-ն է:

  

  1. 785-ը բաժանում ենք  231-ի և ստանում ենք քանորդի առաջին թվանշանը՝ 3-ը:

  

  1. 231-ը բազմապատկում ենք 3-ով և արդյունքը՝ 693-ը ձախից գրում 7854 -ի տակ:

  

  1. 7854-ից հանում ենք ստացված արդյունքը` 693-ը և դրան կցագրելով մնացածթվանշանը (մեր օրինակում 4

-ը), ստանում ենք 924

  

  1. 924-ը բաժանում ենք 231-ի և ստանում ենք քանորդի երկրորդ թվանշանը՝ 4-ը:

 

Պատասխան՝ 

7854:231=34

Դասարանական աշխատանք

6944:124=56

6666:202=33

26404:82=322

2268:108=21

4515: 301 =15

2940 : 245 =12

Համերգը

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Այնպես է հին անտառը կամաց

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

 

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության

Անտառը ծեր էր

Գետը ժայրից ներքև է թըռչում

 

  •  ըստ քո բնորոշման

Անտառը հին էր։

Գետը ժայրից ներքև էր ընկնում

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Կար, չկար մի ջուր կար այս ջուրը ընկնում է ժայրից և ընկնում է քարի վրա և լացում, Անտառը արձագանքում է, իսկ քարը մտքի մեջ էր։

 

6. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

https://youtube.com/shorts/Ds544rFXd1s?feature=shared

Երկու սև ամպ

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:

Շարժումը, որովհետև ամպերը շարժվում էին։

  1. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:

Մոխրագույն

  1. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…, որովհետև ամպերը անդադար գնում էին

  1. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Երկու ամպ

  1. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Վաղուց երկու սև ամպ էին բարձրանում և նրանք դես ու դեն էին գնում։

<https://youtube.com/shorts/xWPIUfC37Sk?si=2d5lm4kjowj3EDl->

 

Զանցել գործիքագոտուն