Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-եզր

խրճիթ-տնակ

հոյակապ-լավ

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վեր

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Տղան բարի էր, չհանձնվող

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ

Առանձնացրո՛ւ բանաստեղծության գաղափարը արտահայտող տողերը։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Բնութագրի՛ր մորը։

Բարի էր, անհանգտացող։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Կար չկար մի հին խրճիթ կար։ Խրճիթում ապրում էին մայրիկը և տղան, տղան գնում է նոր տուն գտնի և չի գտնում , վերադարնում է տուն և ասում, թե  ամենից լավ տունը սա է։

Հորինի՛ր: Ամենից Ոչ միամիտ թագավորը

Կար չկար մի թագավոր կար։ Այս տագավորը շատ էր սիրում իր մարդկանց, եթե ինչ-որ մեկը աղքատ էր նա իր ոսկինները կտար նրան։Մարդիկ հասկացան, որ նա միամիտ էր  և սկսեցին ձևանալ աղքատ, թագավորը հասկացավ դրա մասին և գլուխները կտրեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն