Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Բազմանիշ թիվը եռանիշ թվի բաժանելիս կիրառում են բաժանման նույն անկյունաձև եղանակը, որը օգտագործեցինք բազմանիշ թիվը երկնիշ թվի բաժանման ժամանակ: 

 

Դիտարկենք հետևյալ օրինակները: 

Օրինակ

ա) 7854 քառանիշ թիվը բաժանենք 231 եռանիշ թվի վրա: 

Նկարագրենք կատարված քայլերը:

 

  1. Ձախից սկսած 7854քառանիշ թվում վերցնում ենք այնքան թվանշան, որ ստացված թիվը լինի  231-ից մեծ: Դա 785-ն է:

  

  1. 785-ը բաժանում ենք  231-ի և ստանում ենք քանորդի առաջին թվանշանը՝ 3-ը:

  

  1. 231-ը բազմապատկում ենք 3-ով և արդյունքը՝ 693-ը ձախից գրում 7854 -ի տակ:

  

  1. 7854-ից հանում ենք ստացված արդյունքը` 693-ը և դրան կցագրելով մնացածթվանշանը (մեր օրինակում 4

-ը), ստանում ենք 924

  

  1. 924-ը բաժանում ենք 231-ի և ստանում ենք քանորդի երկրորդ թվանշանը՝ 4-ը:

 

Պատասխան՝ 

7854:231=34

Դասարանական աշխատանք

6944:124=56

6666:202=33

26404:82=322

2268:108=21

4515: 301 =15

2940 : 245 =12

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն