Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանթ բառերն ու բացատրի՛ր:

Դյութել-Կախարդել,

  • Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության գարունը:

Դեղին է։

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծության ընթերցումը:

 

 

 

  • Ստեղծագործական աշխատանք: Ընտրի՛ր այս վերնագրերից մեկը ու հորինի՛ր պատմություն:
  1. Արդեն գարուն է
  2. Գարնան բույրը
  3. Մի անուշ զնգոց
  4. Դուրս եկեք փողոց
  1. Արդեն գարուն է

Չնկատեցի, թե ինչպես անցավ ձմեռը, և գարունը եկավ։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ է գարնանը, բնությունն արթնանում է խոր քնից։ Այս տարվա գարունը տարբերվում է մյուս գարուններից, որովհետև հեռու եմ իմ ընկերներից, հայրենիքից, մեկ էլ այստեղ ձնծաղիկներ չկան։ Բայց մեկ է, ես սիրում եմ գարունը:

Արջեր

d5a1d680d5bbd5a5d680Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։

Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

  1. Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը ։
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ

3. Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։

Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին

5. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: 

Ես իմացա, որ սպիտակ արջեր արագ են լողում

7. Ի՞նչ է նշանակում «լույս աշխարհ գալ» դարձվածքը։

ծնվել

8. Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

արտաքին=ներքին, ամենախոշոր-՞՞՞  հուսալի-անհուսալի, վտանգավոր — անվտանգ

9. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

արջեր, ձկներ։

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Պինգվիններ

1Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Պինգվինները շատ հետաքրքիր արարածներ են։ Չնայած նրան, որ գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են։ Պինգվինները հիմնականում ապրում են հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում։ Այս զարմանալի թռչունները բացարձակապես չեն վախենում ուժեղ ցրտից, քանի որ պատշպանված են ճարպի հաստ շերտով և խիտ փետուրներով։ Նույնիսկ ամենախիստ ձնաբքին, երբ քամին փչում է ամենամեծ արագությամբ, պինգվինի վրա փետուր անգամ չի շարժվում։ Ահա թե ինչ ամուր են կպած դրանք պինգվինի մարմնին։ Read more

Եղնիկ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

Read more

Մայրենի

  1. Լրացրո՛ւ է կամ ե:

երկար, եզր, էլեկտրականություն, էշ, եզ, երակ, էսկիմո, երիցուկ, ելույթ, էքսկուրսիա, երանգ, ելք, եղբայր, երջանիկ, երկինք, երկիր, եղանակ, էժան, եղունգ, երաժիշտ:

  1. Լրացրո՛ւ օ կամ ո:

օդ, օղակ, ոսպ, օգնություն, օգտվել, օր, օտար, օրինակ, որոշել, օրենք, օդանցք, օլորել, օրացույց,  օրորոց, օդաչու, ոստիկան, ոսկոր, որս, որսորդ, ոզնի:

  1. Ը տառը տեղադրի՛ր այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:

ընտրություն, սպաս, ընտանիք, սկիզբ, ըմպել, զգալ, շտապել, ընդարձակ, ընթրիք, զգույշ, ստանալ, ընթացք, ընձուղտ, ընդամենը, սպիտակ, զբոսանք, ընդգծել,  զգաստ, ընկույզ, ընկուզենի:

Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին:

Կոմիտաս | 1869-1935թթ., Թուրքիա

1. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ։

2. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

Read more

Եթե ես դպրոցի տնօրեն լինեի

Եթե ես դպրոցի տնօրեն լինեի,  շատ կուզեի, որ իմ դպրոցը մեծ լիներ, ամեն ինչ նոր լիներ, երեխաները որոշեին, թե ինչ սովորել դպրոցում, ճաշարանը լիներ շատ մեծ և շատ  ուտելիքներով լի, դպրոցը ունենար  մարզասրահ, լողավազան, 1095 դասարան։ Սովորողները ունենային 2 համակարգիչ, դպրոցում  մի կանոն կգործեր՝  չվիճել, չվիրավորել։

Առակ իշուկի մասին

Լինում է, չի լինում, մի իշուկ է լինում։ Այդ իշուկը շատ չարաճճի է լինում, մի օր մայրիկին չլսելով տանից դուրս է գալիս և գնում անտառ։ Մայրիկը արգելել էր իշուկին  գնալ անտառ։ Նա մոլորվում է անտառում, լաց է լինում և հանկարծ ինչ-որ ձայն է լսում․  մի առյուծ է դուրս  գալիս թփերի միջից ։Իշուկը վախեցած  փախչում է առյուծից և հանկարծ  նկատում է  իր  տունը, ետ է նայում, չի տեսնում առյուծին, առյուծը հանձնվել էր։ Իշուկը մտնում է տուն և գրկում իր մայրիկին։ Այդ օրվանից նա չարաճճիություն չի անում։

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. Read more

Զանցել գործիքագոտուն