23.02

  1. Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները։
   1 հատի/ կտորի արժեքը 2 հատի արժեքը 3 հատի արժեքը 4 հատի արժեքը
Կարկանդակ 110 դրամ 220 330 440
Փքաբլիթ 120  դրամ 240 360 480
Թխվածքաբլիթ 200 դրամ 400 600 800
Պիցցա 150 դրամ 300 450 600
Հալվա 130 դրամ 260 390 520

 

Ա․ Որքա՞ն գումար է հարկավոր  մեկ կարկանդակ և երեք փքաբլիթ գնելու համար։

110+360=470

Read more

Նախադասության գլխավոր բառեր

  1. Մեր թութակը քնում է իր բնում։
  2. Մանվելը իր տանը խաղում է։
  3. Մենք ապրում ենք Չինաստանում։
  4. Աղջիկը այգում խաղում է իր եղբոր հետ։
  5. Ես սիրում եմ չինական ուտելիքներ։
  6. Մայրս խոսում է հեռախոսով իր ընկերուհու հետ։
  7. Ես հավաքում եմ լեգո։
  8. Ես իմ թութակի հետ նայում եմ հետաքրքիր մուլտֆիլմ։
  9. Ես նախաճաշում եմ իմ ընտանիքի հետ։
  10. Ես կարոտում եմ իմ ընկերներին։
  11. Արև շողշողում է երկնքում։
  12. Ծաղիկները ծաղկում  են գարնանը։
  13. Երբ դասերն ավարտվում են, մութն ընկնում է։
  14. Կռունկն ընկավ կալերը։
  15. Կատուն աշխատում էր արհեստանոցում։

 

Translation

1․Կա մի մեծ այգի դպրոցի ճանապարհին։

2․Կան շատ գրքեր սեղանի վրա։

3․Ես չեմ կարող խաղալ շախմատ քեզ հետ, ես պետք է գնամ տուն։

4․Արի պաղպաղակ ուտենք։

5․Ես չեմ կարող գնալ բակ(yard) և խաղալ ֆուտբոլ քեզ հետ։ Ես պետք է մնամ տանը(stay at home) և ջուր տամ իմ փոքր եղբորը։

 

I There is a  big park on the way to school .

II There are many  books on the table.

III I can’t play chess with you, I must go home.

IV Let’s eat ice cream .

V  I cannot go to yard and play football with you. I must stay at home  and give water to my little brother

Անխելք մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ- ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Ապսպրել – ուրիշի միջոցով հանձնարարել, պավիրել
թախանձել – շատ խնդրել, աաչել — պաատել

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Աստված, աղջիկ, անխելք մարդ, գայլ, ծառ
2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին։

Գայլը շատ չար էր, նա անխելք մարդուն խնդրեց ,որ Աստծուն հարցնի իր մասին և հետո կերավ անխելք մարդուն։

Ծառը շատ մեղք էր, որովհետև նա չէր ծաղկում:

Աղջիկ շատ անբախտ էր ու տխուր, որովհետև նա չէր ամուսնանում:

3. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ ամենաշատը դուր եկավ ծառը, որովհետև ես սիրում եմ բնությունը։

3. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ։

4. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

Անխե՛լք մարդ, ինչու՞ դու ծառի և աղջկա ապսպրանքը չկատարեցիր։

Ընկերոջս հարցը՝

Գա՛յլ ,ինչու՞ ես մարդուն կերել։

Իմ պատասխանը՝

Ես չէի կարող անխելք մարդուց ավելի անխելք մարդ գտնել։

5. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Ես զբոսնում էի անտառում և մի մարդու տեսա , ուզեցի ուտել, բայց հարցրեցի մարդուն, թե ուր է գնում, իսկ նա պատասխանեց, թե գնում եմ աստծու մոտ ։ Ես նրան խնդրեցի, որ  փոխարեն էլ  մի հարց տա աստծուն, այն մասին ,որ մի գայլ կա, բայց իր համար ուտելու բան չի գտնում, թե ստեղծել է, թող որ պահի, իսկ մարդը ասաց։

-Լա՛վ ,կասեմ աստծուն քո ապսպրանքը։

Երբ մարդը եկավ ես նրան հարցրեցի, թե ինչ ասաց ինձ համար Աստված, իսկ նա ասաց․

― Ախպե՛ր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

Ես նորից հարցրեցի մարդուն․

— Իսկ Աստված ինձ համար ի՞նչ ասաց։

— Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

Ես ասացի։

-Քեզանից անխելք մարդ էլ որտեղի՞ց գտնեմ։

Դա ասելուց հետո ես նրան կերա և կշտացա։

ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ

ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ
(ժողովրդական)

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

1911
Զանցել գործիքագոտուն