Երկու սև ամպ

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:

Շարժումը, որովհետև ամպերը շարժվում էին։

  1. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:

Մոխրագույն

  1. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…, որովհետև ամպերը անդադար գնում էին

  1. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Երկու ամպ

  1. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Վաղուց երկու սև ամպ էին բարձրանում և նրանք դես ու դեն էին գնում։

<https://youtube.com/shorts/xWPIUfC37Sk?si=2d5lm4kjowj3EDl->

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն