Տարօրինակ հարցեր

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

  • Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
  • Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
  • Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

  • Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

  • Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր  էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 

 

 

 

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սպասք-գդալ, պատառաքաղ, դանակ, ափսե և այլն

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Նա իր գուլպաները թարս էր հագնում։

 

  1. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Անգործությունը։

  1. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
  2. ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Ա․ Դարակները սեղանների մասն են կազմում։

Բ․  Որպեսզի կարողանա շարժվել։

Գ․ Բեղերը կատու ունեն, որովհետև բեղերը կատու ունեն։

Դ․ Ամպերը, որովհետև ձեռքեր չունեն։

Ե․ Գեղեցկության համար է;

 

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասիրությունը-hարցաշար-աշխատասեր,տեղափոխվեց-բնակատեղ-երեսփոխան,նամականիշները-նամակատար-երկնիշ,գարեջուր-գարեհաց-մաքրաջուր, ուսումնասիրեց-ուսումնատեղ-մաքրասեր, հայտնագործություն-նորահայտ-բարեգործ։

  1. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

Վատ, գովելի, սովորական, թարս, զանազան, պարզ, նոր-նոր, շատ, զարմանալի, սովոր  :

Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր:

Օրինակ՝ կատու – սև կատու

Օր-երկար օր,  հարցեր-թարս հարցեր, հարցասիրություն-ձանձրացնող հարցասիրություն, դարակներ-փայտե դարակներ, սեղան- նոր տարվա սեղան, աչքեր-փոքր աչքեր, սպասք-կոտրված սպասք, դանակ-սուր դանակ, պատառաքաղ-կեղտոտ պատառաքաղ, ուսեր- լայն ուսեր, պոչ-կարճ պոչ, ձուկ-ծեր ձուկ, բեղեր-մոխրագույն բեղեր,  սար- մեծ սար, գագաթ-բարձր գագաթ, խրճիթ-գորշ խրճիթ,          տետր-կանաչ տետր, ստվեր-մարդու ստվեր, բարդի-բարձր բարդի, ամպեր-մռայլ ամպեր, նամակ-գեղեցիկ նամակ, նամականիշներ-կապույտ նամականիշները, գարեջուր-անհամ գարեջուր, մորուք-սպիտակ մորուք, դեմք-նուրբ դեմք, կյանք- ուրախ կյանք, գուլպաներ-գունավոր գուլպաներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով