Գետակի վրա

Ավ. Իսահակյան

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

  1. Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

  1. Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռենին տխուր էր։

  1. Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Ջրերը խորհրդանշում են անցնող ժամանակը։

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Բանաստեղծությունը մի ուռենու մասին էր, որ թեքվել էր գետակի վրա, և հասկանում էր, թե ինչքան արագ է անցնում ժամանակը։

  1. Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Երազ աշխարհում միայն լավ բաներ կարող են լինել։

Ուրախ ջրերը անցնում են ինչպես ժամանակները։

Մեր այգու եզրին տնկած է լացող ուռենի։

 

 

Այս բանաստեղծությունը ինձ փոխանցեց տխրություն, որովհետև ուռենին լացում էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով