Ամանորը Չինաստանում

Չինական Ամանորը համարվում է ամենակարևոր տոնը Չինաստանում։ Այս տարի այն կնշվի հունվարի 22-ին։Նոր Տարվա առաջին օրը մարդիկ  սկսում են հրավառությամբ ։ Հրավառությունը նման չէ Հայաստանի հրավառությանը, այն ավելի շատ կրակոցի է նման, ձայնը շատ բարձր է։ Պատճառը չինական հին ավանդույթն է։ Առասպելի համաձայն տարիներ առաջ Նյան անունով հրեշ է լինում, որը մարդկանց այցելում է Ամանորի գիշերը, գողանում նրանց ունեցվածք և նույնիսկ մարդկանց։ Հետագայում մարդիկ նկատում են, որ հրեշը վախենում է կարմիր գույնից և բարձր ձայնից։ Այդ պահից սկսած Ամանորին չինացիներն իրենց տները զարդարում են կարմիր գույնով և հրավառություն են կազմակերպում որպեսզի վախեցնեն հրեշին։ Չինաստանում Ամանորին մեծ տարածում ունեն կարմիր ծրարները, որոնց մեջ մարդիկ փող են դնում ու նվիրում իրար և նույնիսկ իրենց հյուրերին։ Մի շատ հետաքրքիր բան եմ նկատել Ամանորի հետ կապված, որն ինձ զարմացրել է։ Ամանորին այստեղ բարեմաղթելիս մարդիկ հարստություն են մաղթում առաջինը, երևի դա է պատճառը, որ նրանք փողի Աստված  ունեն, ում նկարը շատերի տան գլխավոր դռնից է փակցված։Սա այն տարբերություններից մեկն է , որը նկատել եմ հայկական Ամանորի հետ համեմատելիս։ Չինական Նոր տարվա սեղանները ևս լիքն են ուտելիքներով, նրանք էլ են ընտանիքով դիմավորում Նոր տարին և սիրում են կենացներ ասել, սակայն էլի մի բան կա , որը տարբերվում է ։ Չինացիները ալկոհոլային խմիչք օգտագործում են շատ փոքր բաժակով և կենաց ասելիս մեկ առ մեկ մոտենում են սեղանակիցներին ՝բաժակը երկու ձեռքով բռնած։ Կանայք նույնպես պետք է խմեն մինչև վերջ,հակառակ դեպքում կենաց ասողին կվիրավորեն։Չինացի երեխաների բախտը սակայն չի  բերել։ Նրանք Ձմեռ պապ չունեն։ Նրանց Ձմեռ պապը ծնողներն են ու նրանց փողով լի բացիկները։

Շնորհավոր Ամանոր🎅🏻🎅🏻🧧🧧🧨🎉

Ամանորյա զարդարանքների մասին տեսանյութի հղումը ներքևում է․

https://youtu.be/hMA40hQ0ybU

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն