Մայրենի լր․ 21.25.11

  1. Նախադասությունների ավելացրու՛ հարմար կոչականներ և կետադրի՛ր։

Մանվե՛լ, ինչու՞ ես այսօր տխուր։

Ամենից շատ քեզ եմ սիրում, շնի՛կս։

Սմբա՛տ, չմոռանաս ինձ առավոտյան արթնացնել։

Ե՞րբ ես դադարելու, Արե՛ն։

  1. Փակագծերում գրված բառերը դարձրու՛ առաջադաս, միջադաս և վերջադաս կոչականներ։

Լիլի՛թ, դասերը այսօր ուշ են սկսվելու։ (Լիլիթ)

Դասերը այսօր ուշ են սկսվելու, Լիլի՛թ ։

Դասերը, Լիլի՛թ, այսօր ուշ են սկսվելու։

Շունը դրսում թրջվել է, Մարիա՛մ ։ (Մարիամ)

Մարիա՛մ, շունը դրսում թրջվել է ։

Շունը, Մարիա՛մ, դրսում թրջվել է ։

Տատի՛կ, օրերը գնալով տաքանում են։

Օրերը, տատի՛կ, գնալով տաքանում են։

Օրերը գնալով տաքանում են, տատի՛կ ։

Հորեղբա՛յր, Արամը առավոտյան մեկնելու է երկրից։ (Հորեղբայր)

Արամը, հորեղբա՛յր, առավոտյան մեկնելու է երկրից։

Արամը առավոտյան մեկնելու է երկրից, հորեղբա՛յր ։

  1. Նախադասության կոչականներին լրացում ավելացրու՛ և կետադրի՛ր։

Հարգելի՛ բժիշկ, ե՞րբ կապաքինվի մեր հիվանդը։

Մոտեցի՛ր ինձ, խելացի՛ շնիկ։

Ես շատ կուզեի քեզ պես աշխատասեր լինեի, փոքրի՛կ մրջյուն։

Ո՞ր գույնն ես սիրում, գեղեցի՛կ աղջիկ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն