Կաքավ

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.

— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասե՛ք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում:

Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա, կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա. մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի բառերը, միայն մեկ բառ էր հիշում.

— Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ — լսողություն չունեցող

գանգատ անել -բողոքել

երգի հետ գլուխ չունենալ -հետաքրքրված  չլինել

խնդիրքի գնալ -խնդրել

 

 

  1. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Թռչունները չէին սիրում կաքավին, որովհետև ,մյուս թռչունները խռպոտ ձայն ունեին,  իսկ կաքավիկն անուշ ձայն ուներ։

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

  1. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:

— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

  1. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը գեղեցիկ էր՝ կարմիր տոտիկներով ու կարմիր կտուցով։ Նա ուրախ էր, բարի, անհոգ։

  1. Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:Կաքավը հավանաբար երգում էր արտերի մասին։
  2. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:Մարդիկ կտխրեն, բնությունը ավելի լուռ կլինի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն