Հանելուկներ

 

Տասը համերաշխ ընկեր

Կողք-կողքի ապրում,

Միասին աշխատում են

Ու իրար օգնում։

(մատներ)

Ո՞վ չի սիրում անմահական

Ոսկի պտուղն այս հայկական։

(ծիրան)

Մեջն ուտելիք,

Դուրսը վառելիք։

(ընկույզ)

Ի՞նչ ենք մենք տեսնում

Մեր աչքերը փակ,

Եվ այն էլ միայն

Քնած ժամանակ:

(երազ)

Ամեն մարդ ունի

Մի փոքրիկ տնակ,

Մեջը սիրունիկ

Գառներ սպիտակ:

(բերան ատամներ)

 

Ի՞նչն է քեզ հետ գնում, գալիս,

Հետը խոսես, ձայն չի տալիս,

Երբ դեռ լույս է, քեզ հետ է նա,

Հենց որ մթնեց, կանհետանա:

(ստվեր)

Միս է առանց ոսկորի,

Եվ շատ նման է թրի,

Թե մի անգամ կտրեց նա,

Կտրածն էլ չի լավանա:

(լեզու)

Ոչ լսում է, ոչ խոսում,

Ոչ զգում է, ոչ տեսնում,

Սակայն նա մեզ բոլորիս

Բաց ճանապարհ է տալիս:

(լուսամփոփի կանաչ լույսը)

 

Թևեր ունի գույնզգույն,

Թուփ ու ծաղիկ է սիրում,

Նա ձեզ ամենիդ ճանաչ,

Թռիչքը կարճ, կյանքը կարճ:

(թիթեռ)

 

Բռունցքի չափ մեքենա,

Ամեն տեղ քեզ հետ է նա,

Քնած լինես, թե արթուն,

Նա քեզ կյանք է պարգևում։

(սիրտ)

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն