ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան Զուգել են հանդեր նախշուն գորգերով:Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան Վիճակ հանելու աշխույժ երգերով:

-Համբարձում յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա,

Սև սարեր, յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,

Թև-թևի բըռնած

Զուգում են լեռներ, Ծաղիկ են քաղում,

Ծաղկի հետ խաղում, Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա,

Լավ օրեր, յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը, փորձի՛ր պատմել՝ ինչպե՞ս են նշում

Համբարձման ծեսը։

  1. Տեղեկություններ դուրս գրի՛ր համացանցից ե՞րբ ենք նշում Համբարձման ծեսը։

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

—————————————————————————————

  1. Գարնանը նշվող էլ ի՞նչ ծեսեր ու տոներ գիտես, գրի՛ր։

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

———————————————————————————

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն