Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Բարև Ձեզ, ես Միքայելն եմ, ինը տարեկան եմ, հեռավար սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի  3.2 դասարանում:Ուզում եմ ամփոփել այս տարվա ձեռք բերած իմ գիտելիքները և հմտությունները։ Տարվա ընթացքում մենք ունեցել ենք  մի շարք նախագծեր։ Սկսեմ ինձ ամենաշատը դուր եկած նածագծից։ Բլոգավարությունը ամենաշատն եմ սիրում, որովհետև ես արդեն կարող եմ իմ բլոգի տեսքը փոխել, նյութեր հրապարակել,նկարներ տեղադրել, կարգեր ընտրել, կարողանում եմ օգտվել Word, Power Point, Paint ծրագրերից և շատ արագ հավաքում եմ տեքստեր՝ օգտվելով ստեղնաշարից։

 <<Ես >> ուսումնական նախագծի շրջանակներում զարգացրել եմ իմ համակարգչային, հաղորդակցական, համագործակցային հմտությունները , հայ գրողների մի շարք ստեղծագործություններ եմ սովորել, ներկայացրել եմ իմ տունը, քաղաքը, սենյակը՝ տեսանյութերով։

<<Տիեզերք>> նախագիծն օգնել է , որ ճանաչեմ տիեզերքն ու տիեզերական մարմինները, համացանցում որոնել և գտել եմ տեղեկություններ այդ ամենի մասին։

<<Խնկոյան>> օրեր նախագիծն էլ եմ շատ սիրում, Խնկո Ապոր ստեղծագործություններից ամենաշատը <<Մկների  ժողովն >> եմ սիրում։ Խնկոյանի ստեղծագործություններն ինձ օգնել են նաև զարգացնել բառապաշարս և հիմա ավելի հեշտ եմ պատմում կարդացածս։

Ունեցել ենք նաև Կոմիտասյան օրեր, կարդացել և սովորել եմ Կոմիտասի կյանքի մասին, դուրս եմ գրել 10 հետաքրքիր փաստ, դասընկերներս այցելել են Կոմիտասի թանգարան , ես հետևել եմ նրանց ուղիղ եթերների միջոցով։

 

 

 

 

 

 

 

Ես կարծում եմ, որ իմ դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից առաջին հերթին նրանով, որ մենք ծանոթանում ենք հայ մշակույթին, ծեսերին, շարականներին առաջին դասարանից։ Ծեսերին մասնակցելը հատկապես շատ հետաքրքիր է։

Ես արդեն նշեցի , որ սովորում եմ հեռավար, քանի որ ապրում եմ Չինաստանում։ Վերջերս պատրաստել եմ նաև տեսանյութ այն մասին, թե ինչպես են չինացիները պատրաստվում Նոր տարվան։ Պատրաստածս տեսանյութը ևս հրապարակել եմ իմ բլոգում, այն հրապարակվել է նաև մեր դպրոցի պաշտոնական էջում։

Եթե դպրոց ընտրելու երկրորդ հնարավորություն ինձ տրվեր, ես էլի իմ դպրոցը կընտրեի։ Ես սիրում եմ իմ դպրոցը և հպարտ եմ , որ Սեբաստացի եմ։

 

Ներքևում այս տարվա մեր նախագծերն են՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն