Շաշ հյուրը

 

Շաշ հյուրը

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

-Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց — ուժեղ ամպրոպ եղավ

ճար չկա — հնար չկա

գործով են ընկնում — զբաղված լինել

ջուր դարձած — թրջված

  1. Դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

 

  1. Առած-ասացվածքները խառնվել են: Միացրո՛ւ համապատասխան հատվածները:

Ով աշխատի, իր խելքից է:

Ով աշխատի,նա կուտի

Ստի ոտը իրեն կանի:

Ստի ոտը կարճ է։

Գդակը` մեծ, նա կուտի:

Գդակը՝ մեծ ,  տակը՝ դատարկ։

Ով ինչ անի, կարճ է:

Ով ինչ անի, իրեն կանի։

Ինչ լինի մարդուն` տակը` դատարկ:

Ինչ լինի մարդուն, իր խելքից է։

  1. Նշված բառերով բարդ բառեր կազմի՛ր: Օրինակ՝ տուն — առանձնատուն

Հյուր — հյուրատուն

Ջուր — ջրասեր

Ընկեր — դասընկեր

Նկար- լուսանկար

Շուն — շնաձուկ

Զարդ — զրդատուփ

Վարս — վարսահարդար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն