Բանջրեղեն

Բանջարեղենի 5 հետաքրքիր փաստեր։

  1.  Բանջարեղենը պարունակում է շատ ջուր, օրինակ՝ հազարի տերևներում` 96 տոկոս, կարտոֆիլի պալարներում` 80 տոկոս և այլն:

 

            2. Արմատապտուղներն ու կարտոֆիլը պետք է մինչև կեղևազրկելը լավ             լվանալ,  իսկ կեղևազրկելուց էլ անհրաժեշտ է շատ բարակ շերտով հանել կեղևը, քանի որ վիտամիններն ու հանքային աղերը գտնվում են անմիջապես կեղևի տակ:

              3.Մատղաշ բանջարեղենները՝ վարունգը, բողկը, գազարը, խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել կեղևով:

               4. Անհրաժեշտ է հիշել, որ բանջարեղենը երկար պահելիս կամ ջերմային մշակման ենթարկելիս վիտամին C-ն արագ քայքայվում է, այդ իսկ պատճառով ավելի օգտակար է թարմ և հում բանջարեղենը:

                    5. Բանջարեղենը կանոնավորում է մարդու նյարդային, մարսողական համակարգերի և այլ օրգանների գործունեությունը, մեծացնում օրգանիզմի դիմադրողականությունը մի շարք հիվանդությունների հանդեպ, իսկ բանջարեղեններից սոխը և սխտորը ունեն հականեխիչ եւ մանրէասպան հատկություն:

Զանցել գործիքագոտուն